Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆում ընթանում են կիսաեզրափակիչի հանդիպումները։
Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Հյուսիսային Իռլանդիային եւ փլեյ-օֆֆի եզրափակիչում ուղեգրի համար կմրցի Ուելս – Բոսնիա եւ Հերցեգովինա դիմակայության հաղթողի հետ։ Այս խաղում հիմնական ժամանակից հետո ոչ ոքի է՝ 1:1: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։
Դանիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային եւ ուղեգրի համար կխաղա Չեխիա - Իռլանդիա զույգի հաղթողի հետ։ Այս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։
Շվեդիայի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացիների նկատմամբ եւ եզրափակիչում կխաղա Լեհաստանի թիմի հետ, որը 2:1 հաշվով առավելության հասավ ալբանացիների նկատմամբ։
Կոսովոյի թիմը 4:3 հաշվով հաղթեց Սլովակիային եւ ուղեգրի համար կմրցի Թուրքիայի հետ։
Եզրափակիչները տեղի կունենան մարտի 31-ին։
Չեխիա - Իռլանդիա՝ 2:2 (տեսանյութ), նշանակվել է լրացուցիչ ժամանակ
Պատրիկ Շիկ, 27, 11մ, Լադիսլավ Կրեյչի, 86 - Տրոյ Փերոթ, 19, 11մ, Մատեյ Կովարժ, 23, ինքնագոլ
Դանիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 4։0 (տեսանյութ)
Միկել Դամսգոր, 49, Գուստավ Իսակսեն, 58, 59, Կրիստիան Նյորգոր, 75
Իտալիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 2:0 (տեսանյութ)
Սանդրո Տոնալի, 56, Մոյզե Քին, 80
Լեհաստան - Ալբանիա՝ 2:1 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 63, Պյոտր Զելինսկի, 73 - Արբեր Հոջա, 42
Սլովակիա - Կոսովո՝ 3:4 (տեսանյութ)
Մարտին Վալիենտ, 6, Լուկաշ Հարասլին, 45, Դավիդ Ստրելեց, 90+4 – Վելդին Հոջա, 21, Ֆիսնիկ Ասլանի, 47, Ֆլորան Մուսլիա, 60, Կրեշնիկ Հայրիզի, 72
Ուկրաինա - Շվեդիա՝ 1:3 (տեսանյութ)
Մատվեյ Պոնոմարենկո, 90 - Վիկտոր Դյոկերեշ, 6, 51, 73, 11մ
Ուելս - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 1:1, նշանակվել է լրացուցիչ ժամանակ
Դենիել Ջեյմս, 51 - Էդին Ջեկո, 86
Թուրքիա - Ռումինիա՝ 1:0 (տեսանյութ)
Ֆերդի Կարդիօղլու, 53


