Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տեսակոնֆերանս է անցկացրել բոլոր մայրցամաքների 35 երկրների ներկայացուցիչների հետ՝ Հորմուզի նեղուցի վերաբացման ուղիները քննարկելու համար, գրում է The Independent-ը։


Գերատեսչությունը չի նշել, թե մասնավորապես, որ երկրներն են միացել կոչին։

«Այդ նախաձեռնությունն, անկախ տարածաշրջանում ընթացող ռազմական գործողություններից, ունի զուտ պաշտպանական բնույթ։ Դրա նպատակն է կազմակերպել Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսումը ռազմական գործողությունների դադարեցումից հետո»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։