Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցող ցանկացած երկիր կբախվի բումերանգի էֆեկտի, հաղորդում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։
«Իրանի դեմ ռազմական ագրեսիային ցանկացած մասնակցություն անխուսափելիորեն բումերանգի էֆեկտով կվերադառնա ներգրավվածների վրա»,- ընդգծել է Վելայաթին:
Մասնագիտությամբ բժիշկ, 35 գրքերի հեղինակ Ալի Աքբար Վելայաթին 1981-1997 թվականներին (Իրանի նախագահներ Ալի Խամենեիի և Հաշեմի Ռաֆսանջանիի օրոք) զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը:
Նրա կարծիքով՝ Պարսից ծոցը կդառնա վրիժառության կենտրոն։ «Պարսից ծոցի աշխարհագրությունը չի կարող անհետևանք մնալ»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը։
Վելայաթին հավելել է, որ «անխուսափելիորեն տեղի կունենան իրադարձություններ», որոնք «կվնասեն նրանց, ովքեր սպառնում են Իրանի ազգային անվտանգությանը»։


