Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) նշել է իր ամենաբարդ մրցակցին, որի հետ մենամարտել է։

«Իմ ամենաբարդ մրցակիցը եղել է Իսլամ Մախաչեւը։ Նրա որակներն են այդպիսին դարձնում»,- ասել է Արման Ծառուկյանը nawid_youssifi15-ին։

Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչեւը մենամարտել են 2019թ․ ապրիլին Սանկտ Պետերբուրգում անցկացված UFC Fight Night 149 մրցաշարում։ Մախաչեւը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։