Քուվեյթի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուների գրոհը վնաս է պատճառել երկրի գլխավոր առեւտրային նավահանգստին Էլ Քուվեյթի մոտ, ուրբաթ տեղեկացրել են արաբական լրատվամիջոցները։

Իշխանությունների տվյալներով՝ «թշնամու անօդաչու թռչող սարքերը այսօր վաղ առավոտյան գրոհել են նավահանգիստը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառվել է նյութական վնաս, սակայն զոհեր չկան»։


Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի համատեղ գործողությունից հետո Իրանը հակադարձել է՝ հարվածելով Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին։