ԱՄԷ-ն հայտարարել է, որ առավոտյան հարվածի հետևանքով բեկորներ են ընկել Աբու Դաբիի «Խալիֆա» նավահանգստից ոչ հեռու գտնվող նույնանուն տնտեսական գոտում: Արդյունքում վնասվել են ենթակառուցվածքներ և կան վիրավորներ, հաղորդում է Al Jazeera-ն։


Աբու Դաբիի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել է օբյեկտում բռնկված արդեն երրորդ հրդեհի մասին:


«Իշխանությունները նաև հաստատել են, որ միջադեպի հետևանքով Պակիստանի ևս մեկ քաղաքացի է վիրավորվել, ինչի արդյունքում տուժածների ընդհանուր թիվը հասել է վեցի, ընդ որում՝ վնասվածքները տատանվում են թեթևից մինչև միջին ծանրության», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «իշխանություններն իրենց վերահսկողության տակ են վերցրել բոլոր երեք հրդեհները, և սառեցման գործընթացը շարունակվում է»: