Հարվածներ են հասցվել Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող Իրաքում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին և Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) ԱՄՆ գլխավոր հյուպատոսությանը։ Այս մասին հայտնել է Shafaq News պորտալը:
Ըստ պորտալի տվյալների՝ հյուպատոսության վրա հարձակված անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցվել է, իսկ պատճառված վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Վերջին մի քանի ժամվա ընթացքում Բաղդադի օդանավակայանի տարածքում մի քանի դրոններ են խոցվել: Պորտալը դեռևս տվյալներ չի փոխանցել հարձակումների հետևանքների վերաբերյալ:


