Իրանը «լուրջ հետևանքների կբախվի», եթե պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցը փակվի, Al Jazeera-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հորմուզի նեղուցը այս կամ այն կերպ կբացվի Իրանում մեր ռազմական գործողության ավարտից հետո։
Նեղուցը կվերաբացվի կամ Իրանի համաձայնությամբ, կամ միջազգային ռազմական կոալիցիայի, ներառյալ՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։


