Արաբական երկրները կարող են կորցնել մոտ 200 միլիարդ դոլար Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով, ինչը լուրջ հարված կհասցնի տարածաշրջանի տնտեսական աճին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) զեկույցին։
«Մերձավոր Արևելքում կարճաժամկետ ռազմական սրացումը կարող է հանգեցնել խորը և լայնածավալ սոցիալ-տնտեսական հետևանքների բոլոր արաբական պետությունների համար», – կարծում են փորձագետները։ Նրանք գնահատում են, որ տարածաշրջանում գործազրկությունը կարող է աճել մինչև չորս տոկոսային կետով՝ հանգեցնելով մոտ 3.6 միլիոն աշխատատեղի կորստի և մոտ 4 միլիոն մարդու աղքատության մեջ գցելու։
Իրենց հաշվարկների համաձայն՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (PCC) երկրները՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան, կկորցնեն իրենց ՀՆԱ-ի ավելի քան 5.2%-ը։


