Երևանի թիվ 94 մանկապարտեզի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել։ Ծնողները պահանջում են տնօրենի հեռացումը մեկուկես ամսյա պաշտոնավարման ժամանակահատվածում աշխատակիցների դժգոհության և աշխատանքից հեռացման պատճառով։
Ծնողներից մեկը նշել է, որ դաստիարակները վախից և ճնշումներից դրդված ինքնակամ ազատման դիմումներ են ներկայացնել։
Նշվում է նաև, որ աշխատանքից ազատված աշխատակիցները փորձել են դիմել վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն խնդրին լուծում չի տրվել, և կարճ ժամանակում կազմակերպվել են հերթական ազատումները։
Ծնողները դժգոհում են նաև, որ դաստիարակները չեն բարձրաձայնում խնդիրների մասին՝ պաշտպանելով իրենց վերադասին։
Ըստ ներկայացված բողոքների՝ մանկապարտեզը շուրջ երկու ամիս փակ է եղել, իսկ երեխաների խնամքը կազմակերպվել է անկանոն պայմաններում։ Ծնողները պնդմամբ՝ տնօրենը դաստիարակների հասցեին ոչ պատշաճ արտահայտություններ է արել։
Մանկապարտեզ են ժամանել Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ և ոստիկաններ։ Տնօրենը թույլ չի տալիս մուտք գործել աշխատասենյակ։


