Իտալացի Ջենարո Գատուզոն կհեռացվի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է x.com/FabrizioRomano-ն։


Աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում Իտալիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով 1:4 հաշվով պարտվել էր Բոսնիա եւ Հերցեգովինային։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։

Պարտությունից եւ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր չնվաճելուց հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան Գատուզոյին խնդրել էր չհեռանալ պաշտոնից եւ շարունակել աշխատանքը թիմի հետ, սակայն երկրպագուների ցասումը փոխել է նրանց դիրքորոշումը։

Ավելին, Իտալիայի սպորտի նախարարը հույս էր հայտնել, որ Գրավինան եւս կհեռանա պաշտոնից։

Աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան առաջին անգամ երեք անընդմեջ առաջնություն է բաց թողնում։ Նախորդ անգամ իտալացիները մասնակցել են 2014-ին Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությանը։