Ինձ դեռ չեն տեղեկացրել, որ Ռուսաստանից բենզինի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների՝ բենզինի արտահանումը կասեցնելու որոշումը։


Նա հավաստիացրել էր, որ Հայաստանի շուկան քիչ թե շատ պատրաստ է նման սցենարի։ «Մենք վերջին ամիսների ընթացքում վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում ՀՀ-ում, նաև ներմուծման այլընտրանքային շուկաներ ենք ստացել։ Ռուսաստանի իշխանությունների որոշման մանրամասներին ես տեղյակ չեմ»,- նշել է Փաշինյանը։