Իրանը հայտնել է Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ իրականացված նոր հարվածների մասին, հայտնում է Pars Today-ը:

Ինչպես տեղեկացնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը, ծանր բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ են հասցվել և ոչնչացվել են «Թել Նոֆ», «Պալմախիմ», «Բեն Գուրիոն» ավիաբազաներում գտնվող օբյեկտները, ինչպես նաև «Թել Ավիվում, Հայֆայում, Էյլաթում, Նեգևում և Բեեր Շևայում» գտնվող ռազմական ուժերի կենտրոնացման վայրերը: Թիրախավորվել են նաև ԱՄՆ բանակի «Ահմադ ալ-Ջաբեր», «Ալի աս-Սալեմ» և «Ալ-Հարջ» բազաները:


Բացի այդ, ճշգրիտ հարվածով, ամբողջությամբ ոչնչացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ազ-Զաֆրա» բազայում գտնվող ռադիոլոկացիոն վաղ նախազգուշացման համակարգը: