Իսրայելի բանակը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի զինված ուժերի կազմի կենտրոնական ստորաբաժանում հանդիսացող ԻՀՊԿ ցամաքային զորքերի բազային։
Հարվածների ալիքի շրջանակում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել շարժական հրամանատարական կետին։ Հարվածի պահին բազայի ներսում իրանցի հրամանատարներ են եղել։
Բացի այս թիրախներից, հարված է հասցվել նաև Թավրիզի շրջանում հրթիռային ստորաբաժանմանը պատկանող բալիստիկ հրթիռների պահեստին։ Դա իրականացվել է վարչակարգի հրթիռային արսենալը թուլացնելուն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում»,- նշել են Իսրայելի բանակում։


