Թրամփի սպառնալիքը նման է Պուտինի իդեալական ծրագրին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«ՆԱՏՕ-ի փլուզման սպառնալիքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը, Եվրոպայում մասշտաբային էներգետիկ ճգնաժամը, Ուկրաինային օգնության դադարեցումը և Օրբանի կողմից Կիևին տրվող վարկի արգելափակումը շատ նման են Պուտինի իդեալական ծրագրին»,- նշել է Տուսկը։


