Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հերթական սպառնալիքն է հնչեցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նաիմ Քասեմի հասցեին՝ հայտարարելով, որ նա «շատ թանկ գին կվճարի» Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների համար։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։


«Ես հստակ ուղերձ ունեմ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմին. դու և քո համախոհները շատ թանկ կվճարեք իսրայելցի խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակն ուժեղացնելու համար, հատկապես, երբ նրանք պատրաստվում են նշել Պասեքի սեդերը (հրեական Զատկի ծիսական ընթրիքը)։ Դու չես ապրի մինչև այդ օրը, քանի որ կհայտնվես դժոխքի խորքերում՝ Նասրալլայի, Խամենեիի, Սինվարի և «չարիքի առանցքի» բոլոր ոչնչացված անդամների կողքին»,- հայտարարել է Կացը։