Ամերիկյան AN/TPY-2 ռադարը, որը THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս է կազմում, վնասվել է Սաուդյան Արաբիայում գտնվող ավիաբազայի վրա Իրանի կողմից իրականացված հարվածի հետևանքով, հաղորդում է CNN-ը՝ հիմնվելով արբանյակային պատկերների վերլուծության վրա։

Հարվածը, ենթադրաբար, Իրանի ծրագրի մի մասն էր՝ սահմանափակելու ԱՄՆ զինված ուժերի կողմից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու և խոցելու կարողությունը։ Իրանական ուժերը նաև կարողացել են ոչնչացնել AN/TPY-2 ռադարը Հորդանանում և վնասել Կատարի վաղ նախազգուշացման համակարգը։