ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը չհասնի համաձայնության։

«Մեր բանակը, որը աշխարհի ամենամեծն ու ամենահզորն է (անկասկած), նույնիսկ չի սկսել ոչնչացնել Իրանում մնացածը։ Հաջորդը՝ կամուրջները, ապա էլեկտրակայանները», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ Իրանի նոր ղեկավարությունը «գիտի, թե ինչ պետք է արվի, և դա պետք է արվի արագ»։