Ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ իրանական կամուրջները, էլեկտրակայանները և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքների, մենք կրկին զգուշացնում ենք, որ եթե այդ սպառնալիքներն իրականանան, Իրանի զինված ուժերը կուժեղացնեն հարձակումները ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակիցների և հյուրընկալող երկրների վրա՝ վառելիքի, էներգետիկայի, տնտեսական կենտրոնների և էլեկտրակայանների հետ կապված տարածքներում։ Դրա մասին հայտարարել են Իրանի զինված ուժերը, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներ տեղակայող երկրները պետք է ստիպեն ամերիկացիներին դուրս գալ իրենց երկրներից, եթե ցանկանում են խուսափել վտանգից։


