Իրանը նախատեսում է երկրների նոր դասակարգման համակարգ ներդնել Հորմուզի նեղուցում Պարսից ծոցի երկրների հետ լարվածության պայմաններում, հաղորդում է Al Jazeera-ն։

Իրանը մտադիր է երկրները դասակարգել թշնամականի, չեզոքի կամ բարեկամականի։ Թշնամական երկրներին կարգելվի անցնել Հորմուզի նեղուցով։ Չեզոք երկրները պարտավոր կլինեն մաքսատուրք վճարել։


Պատերազմից անմիջապես առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր հում նավթի գրեթե 20 տոկոսը և հեղուկ բնական գազի 20 տոկոսը։ Այժմ այս ցուցանիշները նվազել են մինչև նորմալ մակարդակի 5 տոկոսը։


Պարսից ծոցի տարածաշրջանում է աշխարհի նավթի պաշարների 33 տոկոսը և բնական գազի պաշարների 21 տոկոսը։