2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում վիրավորվել կամ սպանվել է մոտ 750 ամերիկացի զինվոր։ Սակայն Պենտագոնը հրաժարվում է դա խոստովանել, հաղորդում է The Intercept-ը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը վերահսկում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կարծես թե զբաղվում է նրանով, ինչը պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը «կորուստների լռության մատնում» է որակել՝ տրամադրելով նվազեցված և հնացած տվյալներ և զոհված և վիրավոր զինվորների թվի վերաբերյալ բացատրություններ չներկայացնելով։


