Իրանի ազգային հակաօդային պաշտպանության միացյալ շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Էլհամին հայտարարել է, որ իրանցի զինվորները «պատրաստ են դարանակալել և գրոհել թշնամու կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը՝ օգտագործելով տեղական ժամանակակից մեթոդներն ու սարքավորումները», որոնք ստեղծվել են հինգերորդ սերնդի ինքնաթիռների և առաջադեմ անօդաչու համակարգերի «որսի» համար, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Բրիգադային գեներալ Ալիրեզա Էլհամին նշել է, որ Իրանի ռազմաօդային ուժերն արդեն ոչնչացրել են մի քանի ժամանակակից կործանիչներ, տասնյակ թևավոր հրթիռներ և ավելի քան 160 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Hermes և Lucas անօդաչու ինքնաթիռները:
Նա հավելել է, որ այդ ինքնաթիռների ոչնչացումը «մարտավարության, նոր սարքավորումների կիրառման և պաշտպանական համակարգերում նորարարությունների արդյունք էր», որոնք, նրա խոսքով, շփոթության մեջ են գցել հակառակորդին:


