Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը՝ հրադադարի ժամանակավոր հաստատման դիմաց։
«Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը «ժամանակավոր հրադադարի» դիմաց»,- գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։
Նա նաև հաստատել է հրադադարի վերաբերյալ Պակիստանի առաջարկի ստացումը՝ նշելով, որ այն այժմ ուսումնասիրվում է։
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը չի ընդունում սահմանված ժամկետներում որոշումներ կայացնելու նպատակով գործադրվող ճնշումները։ Նա նաև հավելել է, որ Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ մշտական հրադադարի հաստատմանը։


