Թեհրանում Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածին ի պատասխան՝ Իրանը ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ընկերությունների տվյալների կենտրոնները կդիտարկի որպես պատասխան հարձակումների հավանական թիրախներ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Կարող են հարվածի ենթարկվել Amazon, Microsoft, Oracle և Equinix կորպորացիաների տվյալների կենտրոնները։


