Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կարգավորման հասնելու համար Իրանը պետք է փոխհատուցի իր տարածաշրջանային հարևաններին իրենց տարածքում գտնվող թիրախների վրա հարվածների հետևանքով պատճառված վնասը, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։
«Եթե Իրանը նույնպես ցանկանում է չհարձակվելու մասին համաձայնագիր, ապա այդ համաձայնագիրը պետք է վերաբերի բոլորին։ Սա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված գործողություններին, այլև Իրանի կողմից իր հարևանների դեմ ձեռնարկված թշնամական գործողություններին։ Եվ երբ իրանցիները խոսում են փոխհատուցման մասին, դա վերաբերում է նաև այստեղ», – ասել է նա Euronews-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ ԱՄԷ-ն է կրել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների ամենամեծ ծավալը։
Գարգաշի խոսքով՝ հրադադարը բավարար չի լինի ներկայիս հակամարտությունը լուծելու համար. կարևոր է անդրադառնալ թաքնված կառուցվածքային ռիսկերին։ Նա ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, «բայց դրա ավարտը չպետք է հանգեցնի մշտական անկայունության» Մերձավոր Արևելքում։


