ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) գաղտնի քվանտային սարք է օգտագործել Իրանի տարածքում խփված F-15 կործանիչի երկրորդ օդաչուին նրա սրտի բաբախյունի միջոցով գտնելու համար, հաղորդում է New York Post (NYP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Գաղտնի տեխնոլոգիան օգտագործում է հեռահար քվանտային մագնիսաչափություն՝ մարդու սրտի բաբախյունի էլեկտրամագնիսական հետքը հայտնաբերելու համար, այնուհետև այդ տվյալները համատեղում է արհեստական բանականության ծրագրաշարի հետ՝ ազդանշանը ֆոնային աղմուկից մեկուսացնելու համար», - նշում է պարբերականը։
Ըստ թերթի՝ «Ուրվականի շշուկ» անվամբ սարքը մշակվել է Lockheed Martin ավիատիեզերական ընկերության գաղտնի հետազոտական բյուրոյի կողմից։ Ինչպես նշել է մի աղբյուր, այն տարածքը, որտեղ գտնվում էր անձնակազմի անդամը, իդեալական վայր էր համակարգի առաջին օգտագործման համար։
«Երկօրյա խելահեղ որոնողական-փրկարարական գործողության շրջադարձային կետը եղավ, երբ «Ուրվականի շշուկը» ճշգրիտ որոշեց օդաչուի գտնվելու վայրը։ Առաջին աղբյուրը այս երկու տեխնոլոգիաները նկարագրեց որպես օգտակար նախ որոնման տարածքը գնահատելու, ապա ճշգրիտ գտնվելու վայրը հաստատելու համար», - նշվում է հոդվածում։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Իրանում խոցվեց F-15E կործանիչ։ Արդյունքում ԱՄՆ-ն հատուկ նշանակության ուժեր ուղարկեց երկիր՝ օդաչուներին փրկելու համար։ Նրանց հայտնաբերեցին և տարհանեցին Իրանի տարածքից։ «Նյու Յորք Թայմս»-ը հաղորդեց, որ երկրորդ օդաչուն տեղափոխվել է Քուվեյթ։


