«ՄԱԿ80» բարեփոխումներին նվիրված ՄԱԿ ԳԱ ոչ պաշտոնական քննարկման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման, կիրարկման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումը, վերահաստատել կրկնողություններից խուսափելու և կազմակերպության աշխատանքներն օպտիմալացնելու առնչությամբ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

Ընդգծվել է զարգացող երկրների կարիքներին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կարողությունների զարգացումը:

UNFPA-ի և UN Women-ի հնարավոր միավորման համատեքստում վերահաստատվել է մանդատների պահպանման կարևորությունը: