Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ուղղակիորեն կապ է հաստատել Իրանի հետ՝ համոզելու Թեհրանին ժամանակավոր հրադադարի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։ Այսպիսի պնդմամբ հանդես է եկել Associated Press գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Չինաստանի ներկայացուցիչները կապի մեջ են եղել Իրանի իշխանությունների հետ՝ նպաստելու հրադադարի հաստատմանը։ Պեկինը, ինչպես գրում է գործակալությունը, սկզբում փորձել է գործել միջնորդների միջոցով, ներառյալ Իսլամաբադը, Անկարան և Կահիրը։