Մենք շարունակում ենք հարվածել Հեզբոլլահին ուժով, ճշգրտությամբ և վճռականությամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Բեյրութում մենք սպանեցինք Ալի Յուսեֆ Հարշիին՝ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարին և նրա ամենամտերիմ գործընկերներից մեկին։

Երեկ երեկոյան իսրայելական բանակը հարձակվել է հարավային Լիբանանի մի քանի թիրախների վրա՝ հազարավոր զենքերի, հրթիռների և արձակման սարքերի տեղափոխման համար օգտագործվող անցակետերի, ինչպես նաև Հեզբոլլահի զենքի պահեստների, արձակման սարքերի և շտաբների վրա։


Մենք կշարունակենք հարվածել Հեզբոլլահին այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, մինչև չվերականգնենք հյուսիսի ժողովրդի համար լիակատար անվտանգությունը», - նշել է Նեթանյահուն։