Այսօր Ադրբեջանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ:
Ինչպես հայտնում է АПА գործակալությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազիր Պանախովը նախընտրական մամլո կոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ նախապատրաստական գործընթացի մասին և ասել է, որ այն կատարվել է շատ բարձր մակարդակով:
Դրանից հետո ԿԸՀ-ի նախագահը հայտարարել է քվեարկության սկսվելու մասին:
Ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու՝ գործող նախագահ և Ենի Ազերբայջան կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևը, Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Աղազադեն, «Մուասիր Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիև, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադե, ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի թեկնածու Ջամիլ Հասանլին, «Ադալյաթ» կուսակցության թեկնածու Իլյաս Իսմայիլովը, «Ազգային զարթոնք շարժում» կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Մամեդովը և ինքնառաջադրված Զահիդ Օրուջ:
Ադրբեջանում քվեարկության իրավունք ունեն 5 մլն 141 հազար 643 մարդ: Ընտրողները քվեարկելու են 5491 ընտրատեղամասերում:
Քվերակությունը սկսվել է այսօր առավոտյան ժամը 08:00-ին և ավարտվելու է 19:00-ին: Այնուհետև սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա մեջ հինգ անգամ հայտնելու է քվեարկության ընթացքի մասին:
Քվեարկության ընթացքին հետևելու են 52,000 դիտորդ 100 պետությունից: Ընտրություններին հետևելու են ՀԱՊԿ, ԵԱՀԿ խորհդարանակն վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ԱՊՀ միջխորհուրդային հանձնաժողով:
Չնայած դրան International Amnesty կազմակերպությունը նախագահական ընտրություններից առաջ արդեն արձանագրել են սպառնալիքներ, ոչ օրինական ձերբակալություններ, անհիմն մեղադրանքներ, անարդար դատական վճիռներ որպես ադրբեջանական իշխանությունների ճնշման մի հատված: