Բեյրութի և Լիբանանի այլ շրջանների ուղղությամբ Իսրայելի երեկվա օդային հարվածների հետևանքով առաջացած զոհերի թիվն անցել է 200-ը, իսկ վիրավորների թիվը հասել է առնվազն 1000-ի։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ռաքան Նասերեդինը։
«Չորեքշաբթի օրը Լիբանանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով զոհվել է 203 մարդ, ավելի քան 1000-ը ստացել են վիրավորումներ»,- նշել է նա։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր չորեքշաբթի օրվա հարձակումների հետևանքով 182 զոհի և 890 վիրավորի մասին։


