Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պակիստանում Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախատեսված բանակցությունները պետք է լիարժեք օգտագործվեն և չպետք է թույլ տրվի, որ դրանք խափանվեն։


«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան, համապատասխան երկրների հետ միասին, ինտենսիվ ջանքեր է գործադրել հրադադարի հաստատմանը հանգեցրած գործընթացում։ Նա ընդգծել է, որ (Իսլամաբադում) կայանալիք բանակցությունները պետք է լիարժեք օգտագործվեն երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար, որ կարևոր է զրկել այս գործընթացը խաթարել ցանկացողներին այդ հնարավորությունից, և որ մեր երկիրը, բարեկամ պետությունների հետ միասին, պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ», – հաղորդել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։


Էրդողանը փոխանցել է «իր ցավակցությունները և ցավակցություն հայտնել եղբայրական Իրանի ժողովրդի կորուստների համար»։ Նա նաև նշել է, որ «Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում ստեղծել առողջ բանականության և երկխոսության նոր մթնոլորտ»։