ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ագ նախարար Արաղչիի հետ։


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արաղչիի հետ հեռախոսազրույցում Լավրովը հույս է հայտնել բանակցային գործընթացի հաջողության վերաբերյալ։


Լավրովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը։


Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ զբաղեցրած սկզբունքային դիրքորոշման համար։


Մոսկվան վստահ է, որ Իրանի շուրջ հակամարտության մեջ հրադադարի մասին համաձայնագիրը վերաբերում է նաև Լիբանանին։