Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց փոխադարձ քայլերի մասին՝ ի պատասխան Կրեմլի կողմից ապրիլի 11-12-ին Զատկի տոների ժամանակ հայտարարված հրադադարի։
«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձ քայլերի։ Այս տարի մենք առաջարկել ենք հրադադար Զատկի տոների ժամանակ և կգործենք համապատասխանաբար», - գրել է նա սոցիալական ցանցերում։
«Մարդկանց անհրաժեշտ է Զատիկ առանց սպառնալիքների և խաղաղության ուղղությամբ իրական առաջընթաց, և Ռուսաստանը հնարավորություն ունի չվերսկսել հարձակումները Զատիկից հետո», - հավելել է Զելենսկին։


