Ալլա Պուգաչովան Life News-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իրենց ընտանիքում երկու երեխաների՝ Ելիզավետայի և Գարիի երեխաների ծնունդը:
«Ես ցանկանում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուրախացել են այդ կապակցությամբ: Շնորհակալություն բոլոր շնորհավորանքների համար, որոնք մենք ստացել ենք մեծ քանակությամբ: Ես գտնում եմ, որ այսպիսի քայլը պետք է լինի ամբողջովին գիտակցված: Աստված է տվել և փառք Աստծո»,- Life News-ին հայտնել է Ալլա Պուգաչովան:

Ռուսասկան էստրադայի պրիմադոննան նույնպես կիսվել է Life News-ի հետ առաջին էմոցիաներով, որը նա ապրել է եկվորյակների ծնունդից հետո:
«Երբ երեխաները ծնվեցին, ես շփոթմունքի մեջ էի:Նրանք երկար սպասված երեխաներ են, ես միշտ ցանկացել եմ ունենալ նոր երեխաներ: Երբ մենք ամուսնացանք Մաքսիմի հետ, ես առաջարկեցի նրան որդեգրել երեխաներ: Նա երջանիկ է եղել: Գլխավորը այն է, որ նրանք այժմ լինեն առողջ և մեծանան առողջ: Դա երջանիկ խառնաշփոթի մեջ եմ, շատ լուրջ և երջանիկ խնդիրներ, որոնք ես լուծում եմ և փառք Աստծո հաջողակ:
Հիշեցնենք, որ աստղային ընտանիքում համալրման մասին հայտնի է դարձել կիրակի օրը: Եկվորյակներ Լիզան և Գարին ծնվել են սեպտեմբերի 18-ին: Երեխաների ծնողները դիմել են փոխանորդ մոր օգնությանը: