Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանը, նշանակվել է Մոսադի արտաքին հետախուզության գործակալության ղեկավար: Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության քարտուղարությունը:

«Բարձրաստիճան պաշտոնների նշանակումների խորհրդատվական կոմիտեն, որը գլխավորում է Գերագույն դատարանի նախկին նախագահ Աշեր Գրունիսը, այսօր երեկոյան հաստատել է գեներալ-մայոր Ռոման Գոֆմանի թեկնածությունը Մոսադի հետախուզության և հատուկ գործերի ղեկավարի պաշտոնում», - ասվում է հայտարարության մեջ:

Նեթանյահուն ստորագրել է Գոֆմանին Մոսադի նոր ղեկավար նշանակելու մասին փաստաթուղթը: Նա իր պաշտոնավարումը կսկսի 2026 թվականի հունիսի 2-ին և հետախուզական ծառայությունը կղեկավարի հինգ տարի: