Մալավիի դրոշի ներքո նավարկող Rich Starry տանկերը, որը պատկանում է չինական ընկերությանը և ամերիկյան պատժամիջոցների տակ է, անցել է Հորմուզի նեղուցով, հաղորդում է CNN–ը՝ վկայակոչելով MarineTraffic–ի տվյալները։
Առաջին փորձը կատարվել է երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, սակայն նավը կարճ ժամանակով շրջվել է իրանական Քեշմ կղզու մոտ։ Երկրորդ փորձը կատարվել է նույն երեկոյան, և երեքշաբթի վաղ առավոտյան տանկերն արդեն անցել է նեղուցով։
Միևնույն ժամանակ, մի շարք այլ նավեր խուսափում են շրջափակումից. Bloomberg-ը նախկինում հայտնել էր, որ երկու գերնավեր՝ Agios Fanourios I-ը և Shalamar-ը, շրջվել և հրաժարվել են անցնել նեղուցով Պակիստանում ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո։


