ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ գործադրվող սպառնալիքներն ու ճնշումներն անարդյունավետ են և միայն սրում են իրավիճակը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սպառնալիքների, ճնշումների և ռազմական գործողությունների վրա հիմնված մոտեցումն անարդյունավետ է. այն լոկ բարդացնում է իրավիճակը և խորացնում այն խնդիրները, որոնք ամերիկյան կողմն ինքնուրույն է ստեղծել»,— Փեզեշքիանի խոսքերը մեջբերվում են նրա տելեգրամյան ալիքում։


