Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ռազմական հարկը կպահպանվի պատերազմի ավարտից հետո ևս երեք տարի։ Հավաքագրված միջոցները կուղղվեն հատուկ հիմնադրամ՝ հետպատերազմյան վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ այս դրույքաչափի շնորհիվ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 140 միլիարդ գրիվնա։


Գործող հարկային դրույքաչափերն են՝ ֆիզիկական անձանց համար՝ 5%, առաջին, երկրորդ և չորրորդ խմբերի անհատ ձեռնարկատերերի համար՝ նվազագույն աշխատավարձի 10%, երրորդ խմբի միայնակ հարկ վճարողների համար՝ եկամտի 1%:

Օրենքի ընդունումը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի առանցքային պահանջներից է, ինչպես նաև եվրոպական Ukraine Facility նախաձեռնության պարտադիր պայմանը։ Գերագույն ռադան փաստաթուղթը հաստատել է ապրիլի 7-ին՝ 257 կողմ ձայնով։