Մադրիդի «Աթլետիկոն» ու ՊՍԺ-ն դուրս եկան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

«Աթլետիկոն» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ պարտվեց 1:2 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի հարձակվող Լամին Յամալը։ 24-րդ րոպեին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Ֆերան Տորեսը։


31-րդ րոպեին «Աթլետիկոյին» անհրաժեշտ մեկ գոլը խփեց նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։

Առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով եւ շարունակում է պայքարը։

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն հյուրընկալվեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին» եւ հաղթեց 1:0 հաշվով ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի դուբլի շնորհիվ։

Առաջին խաղում եւս ՊՍԺ-ն առավելության էր հասել 2:0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։0)

Ադեմոլա Լուկման, 31 - Լամին Յամալ, 4, Ֆերան Տորես, 24

Հեռացում՝ Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), 80

«Լիվերպուլ» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։2)

Ուսման Դեմբելե, 73, 90+2

Ապրիլի 15

«Արսենալ» - «Սպորտինգ»՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 1։0)

«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 23։00 (առաջին խաղ՝ 2։1)

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։