Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան երկու տասնյակ առևտրային նավեր են հատել Հորմուզի նեղուցը։ Դրանց թվում եղել են լցանավեր, բեռնանավեր և կոնտեյներատարներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նավերից մի քանիսը նեղուցով անցնելիս անջատել են իրենց տրանսպոնդերները։
Սա տեղի է ունենում Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման պայմաններում, որն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ից՝ Իսլամաբադում կայացած ամերիկա-իրանական բանակցությունների ձախողումից հետո։


