Կարող եմ հաստատել, որ պատրաստվում է Պուտինի այցը Չինաստան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը:

«Չինաստանը մեր արտոնյալ գործընկերն է, և նախապատրաստվում են բարձր մակարդակի շփումներ»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։


Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը Ռուսաստանի առաջնորդի Չինաստան այցի ընթացքում առայժմ չի քննարկվում, հաղորդում է ТАСС-ը։