Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 3,1% համաշխարհային աճ 2026 թվականին, ինչը 0,2 տոկոսային կետով ցածր է հունվարյան կանխատեսումից, հաղորդում է CNN-ը:
Այդ աննշան ճշգրտումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կլինի «համեմատաբար կարճատև»։ Համաշխարհային գնաճը ևս կանխատեսվում է, որ այս տարի կհասնի 4,4%-ի։
Հիմնադրամն ուրվագծել է նաև ավելի երկարատև հակամարտության երկու սցենար։
Ամենահոռետեսական սցենարը ենթադրում է, որ նավթի և բնական գազի գները կբարձրանան 100-200%-ով՝ հունվարի համեմատ և կմնան այս մակարդակում մինչև 2027 թվականը։
Նման դեպքում, այս տարի համաշխարհային տնտեսական աճը կկազմի ընդամենը 2%։


