ԱՄՆ-ը ներկա պահին ուժեր է տեղափոխում տարածաշրջան, այն դեպքում, երբ հրադադարը որևէ ռազմական տեղափոխություն չի նախատեսում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզաին։
«Ամերիկացիները վախենում են երկարատև պատերազմից, սակայն մենք՝ ոչ։ Մենք ի վիճակի ենք շարունակել պատերազմը և դա վերջին տարբերակն է, որ մնում է ԱՄՆ-ին:
Դա իմ անձնական կարծիքն է, և ես բացարձակապես համաձայն չեմ հրադադարի շարունակման հետ։ Մենք կխորտակենք բոլոր նավերը և թույլ չենք տա, որ դրանցից մեկնումեկը հեռանա»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։


