Ռուսաստանը Վաշինգտոնին հորդորել է չխուսափել շփումներից և երկխոսություն վարել այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուս նախարարն իր ուղերձում նշում է, որ եթե ԱՄՆ-ին դուր չի գալիս այս կամ այն կառավարությունը, նրանք պետք է «սկսեն երկխոսությունից»։ Լավրովը նշել է, որ ոչ մի երկիր երբևէ չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ շփումներից, մինչդեռ հենց Միացյալ Նահանգներն են հաճախ համաձայնագիր կնքում, իսկ հետո հրաժարվում դրանց կատարումից։