Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ԱԺ–ից  հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ:


Լուսանկարներից երևում է, որ Ալեն Սիմոնյանն այնտեղ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ։

Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել, նա նշել էր, որ ամենայն հավանականությամբ Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա Ստամբուլում։