Ցավոք, քաղաքապետ Մամդանին ոչնչացնում է Նյու Յորքը, եզրակացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում իր գրառման մեջ։

«Նա ոչ մի շանս չունի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է նպաստի նրա անկմանը։ Միայն ավելի վատ կլինի։ Հարկային քաղաքականությունը շատ սխալ է։ Մարդիկ փախչում են։ Նրանք պետք է փոխեն իրենց կենսակերպը: Եվ հնարավորինս շուտ։ Պատմությունն ապացուցել է, որ էսպիսի բաները պարզապես օգուտ չեն տալիս»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել էր, որ Իրանի պատերազմը հանգեցրել է իր քաղաքում ծախսերի աճի։