Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ հատկացնել ԱԳՆ–ին՝ հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գնումն իրականացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում ԱԳՆ–ի գործառույթներն իրականացնելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը (սարքերն անհրաժեշտ է մատակարարել մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը) նախատեսվում է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով: Հիշյալ սարքավորումների ձեռք բերման համար ծառայությունը հարցում է ուղարկել 4 կազմակերպություններ։ Պետական արարողակարգի ծառայության հարցմանն արձագանքել են «ՀԵՆՄԱՐՔՈՄ» և «Տոպազ-95» ՍՊ ընկերությունները: