Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիք հոլլ»-ում կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի արդյունքում ամփոփվեցին նախորդ երկու տարիների ընթացքում հայկական կինոարտադրության արդյունքները. լավագույնները պարգևատրվեցին «Անահիտ» մրցանակով:
Մրցանակների առումով ռեկորդակիր դարձավ «Արտոյի երկիրը» ֆիլմը, որը հաղթող ճանաչվեց 4 անվանակարգում, այդ թվում՝ որպես Լավագույն խաղարկային ֆիլմ: Լավագույն դերասան մրցանակին արժանացավ Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար, Լավագույն դերասանուհին Կամիլ Կոտեն է՝ «Արտոյի երկիրը» ֆիլմում իր դերի շնորհիվ:
View this post on Instagram
«Արտոյի երկիրը», «Մեդալի հակառակ կողմը» և «Վագեն. Վերջին Սպարապետը» այս տարի ամենից շատ անվանակարգեր ստացած ֆիլմերն էին:
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր՝ Հարություն Խաչատրյանին շնորհվեց հատուկ մրցանակ՝ հայկական կինոարտադրության մեջ ունեցած իր ներդրման համար:
Ներկայացնում ենք բոլոր 12 անվանակարգերի հաղթողների ամբողջական ցուցակը: Հետևեք նաև NEWS.am STYLE-ի տեսանյութերին՝ մրցանակաբաշխության կարմիր գորգից:
View this post on Instagram
Լավագույն վավերագրական ֆիլմ՝
«Վերապրել Շեքսպիրին», ռեժ.՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան
Լավագույն մոնտաժ՝
Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան, «Բնակիչները»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝
«Մենակ երկուսով», ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան
Լավագույն հնչյունային ձևավորում՝
Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»
View this post on Instagram
Լավագույն նկարչական ձևավորում՝
Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»
Լավագույն երաժշտություն՝
Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն․ Վերջին Սպարապետը»
Լավագույն օպերատորական աշխատանք՝
Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»
Լավագույն սցենար՝
Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ-«Արտոյի Երկիրը»
Կնոջ լավագույն դերակատարում՝
Կամիլ Կոտեն-«Արտոյի Երկիրը»
View this post on Instagram
Տղամարդու լավագույն դերակատարում՝
Խորեն Լևոնյան-«Վազգեն․ Վերջին Սպարապետը»
Լավագույն ռեժիսորական աշխատանք՝
Թամարա Ստեփանյան-«Արտոյի Երկիրը»
Լավագույն խաղարկային ֆիլմ՝
«Արտոյի Երկիրը»-պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Ստեֆան Ժուրդեն, Կամիլ Ժենտե
View this post on Instagram


