ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը շատ, շատ շուտով կհրապարակի չբացահայտված թռժող օբյեկտների (ՉԹՕ) հետ կապված «շատ հետաքրքիր փաստաթղթեր»։

«Ինչպես հիշում եք, ես վերջերս հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին... սկսել հրապարակել ՉԹՕ-ների և անհասկանալի օդային երևույթների հետ կապված կառավարական ֆայլերը», - ասել է Թրամփը Ֆինիքսում «Turning Point USA» միջոցառման ժամանակ։ «Այդ գործընթացը լավ ընթացքի մեջ է, և պետք է ասեմ, որ մենք գտել ենք շատ շատ հետաքրքիր փաստաթղթեր, և առաջին հրապարակումները կսկսվեն շատ շուտով»։

Թրամփի հայտարարությունը հնչել է Կապիտոլիումի բլրից չբացահայտված օդային երևույթների հետ կապված ֆայլերը հրապարակելու ճնշման աճի ֆոնին։

Թրամփը չի ասել, թե արդյոք կարծում է, որ այդ երևույթները այլմոլորակային ծագում ունեն։

Փետրվարին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հանձնարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և գործակալության այլ պաշտոնյաներին սկսել վերանայել «այլմոլորակայինների և այլմոլորակային կյանքի» հետ կապված կառավարական ֆայլերը։

Մի քանի օր առաջ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման փոդքասթում հայտարարել է, որ այլմոլորակայինները իրական են։

Իր ելույթից հետո Օբաման պարզաբանեց, որ նկատի ուներ «մեծ հավանականություն կա, որ այնտեղ կյանք կա» և որ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում ինքը իրականում այլմոլորակային կյանքի ապացույցներ չի տեսել։